Ի՞նչ պետք է իմանալ Իգոր Պիկուշչակի մասին (Լուսանկարներ)
Երբ 37-ամյա մասնագետն արտասահմանում ճանաչվում է մրցաշրջանի լավագույն մարզիչ, դա շատ բան է ասում նրա կատարած աշխատանքի մասին: «Նոային» այս տարի Հայաստանի գավաթակիր դարձրած ու փոխչեմպիոնի կոչմանը հասցրած մոլդովացի մասնագետ Իգոր Պիկուշչակի ավանդը չափազանց մեծ էր կարճ պատմություն ունեցող ակումբի հաջողություններում, գրում է News.am Sport-ը:
Եթե Գյումրիի «Շիրակի» կոտդիվուարցի հարձակվող Մորի Կոնեի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը սպասելի էր, ապա լավագույն մարզիչի կոչման համար պայքարն ավելի թեժ էր: Պիկուշչակն առաջ անցավ երկրորդ տարին անընդմեջ «Արարատ-Արմենիայի» հետ Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած Վարդան Մինասյանից ու վերջին տարիներին մրցաշրջանի լավագույն մարզիչի կոչմանը մշտապես հավակնող Վարդան Բիչախչյանից:
Իգոր Պիկուշչակը մարզչական կարիերա սկսելուց առաջ եղել է ֆուտբոլիստ և հանդես եկել նաև Մոլդովայի ազգային հավաքականում, որի կազմում 2008-2015-ն անցկացրել է 23 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ:
Նախկին հարձակվողը ֆուտբոլիստի կարիերան սկսել է հայրենիքում և «Շերիֆում» ու «Տիրասպոլում» խաղալուց հետո հասցրել է մեկ մրցաշրջան անցկացնել նաև Չինաստանում: Այնուհետև 6 տարի հանդես է եկել Ռուսաստանում՝ խաղալով «Կրասնոդարում» (2009-2012թթ.) ու Պերմի «Ամկարում» (2012-2015թթ.), ինչից հետո վերադարձել է հայրենիք, իսկ 2016-ին ավարտել կարիերան: Ի դեպ, 2011 թվականին Պիկուշչակը խփել է «Կրասնոդարի» պատմության առաջին գոլը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում՝ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում գրավելով ԲԿՄԱ-ի դարպասը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: