Տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ կարող են կորցնել իրենց տները
Միլիոնավոր ամերիկացիներ անցախաբաթ վարկային արձակուրդների եւ վարձավճարների բարձրացման պատճառով հայտնվել են իրենց տները կորցնելու վտանգի առջեւ: Այս մորատորիումը ԱՄՆ-ի վարչակազմի կողմից ներդրվել էր մարտ ամսին` համավարակի բռնկման հետեւանքով ԱՄՆ-ում սոցիալական ցնցումներից խուսափելու համար: Դա հիմնականում վերաբերում էր կառավարության կողմից երաշխավորված վարկով վճարվող տներում բնակվող մարդկանց եւ օգնեց պաշտպանել գրեթե 12 միլիոն տների տերերի եւ վարձակալների շահերը, հայտնում է Washington Post- ը: Ըստ Stout Risius Ross ներդրումային ընկերության` մորատորիումի ավարտից հետո առնվազն 17 միլիոն ամերիկացու վտարման վտանգ է սպառնում, փոխանցում է RG- ն:
Միեւնույն ժամանակ, որոշ նահանգների իշխանությունները, որտեղ առանձին մորատորիումներ էին ներդրվել, հետզհետե չեղարկում են այդ միջոցառումները, որոնք ոչ թե վարկառուներին, այլ պետությանն էին հնարավորություն տալիս վճարել տների եւ բնակարանների վարձակալներին: Մոտ օրերս դադարեցվում է նաեւ Սպիտակ տան կողմից համավարակի ընթացքում ձեռնարկված այլ տնտեսական միջոցառումները, որոնք, մասնավորապես, շաբաթական 600 դոլար օգնություն էին նախատեսում գործազրկության նպաստ ստացողների համար: Այդ անդառնալի սուբսիդիաներից օգտվել է առնվազն 30 միլիոն գործազուրկ ամերիկացի:
Կոնգրեսում բուռն քննարկումները շարունակվում են այս օգնության ընդլայնման վերաբերյալ, սակայն հանրապետականները եւ դեմոկրատները բանավեճերի ընթացքում, որոնք շարունակվում էին հուլիսի երկրորդ կեսին, այդպես էլ չկարողացան համաձայնության գալ, արդյունքում գործազուրկների ֆինանսական օգնությունը անորոշ ժամկետով սառեցվեց:
Փորձագետների կարծիքով` արդեն օգոստոսի առաջին կեսին անշարժ գույքի ոլորտում իրավիճակը կարող է պայթյունավտանգ դառնալ: CNBC-ի փոխանցմամբ` ավելի քան 40 միլիոն ամերիկացի ի վերջո իրենց տները կորցնելու ռիսկի են ենթարկում: Ընդ որում, առաջին պլանում կհայտնվեն փոքրամասնություններն ու աղքատները: Ըստ անշարժ գույքի փաստաբան Դեներիքի Բրուքսի` «ցունամի» տերմինը բավարար չափով չի արտացոլելու իրավիճակն այս սոցիալական ոլորտում: CBS News- ին տված հարցազրույցում նա ենթադրել է, որ ամերիկյան դատարանները «բնակարանների վարձակալների դատական գործերով լցված կլինեն, եթե վարձատուները համբերատարություն չցուցաբերեն եւ չհամաձայնեն լուծել վարձակալության վեճերը, որպեսզի դա չազդի Միացյալ Նահանգների դատական համակարգի վրա»:
Վերլուծաբանների կարծիքով ՝ այս իրավիճակը կարող է աղետալի լինել նաեւ անշարժ գույքի ողջ շուկայի համար: Բնակարանների սեփականատերերի համար դժվար կլինի նոր վարձակալներ գտնել կառավարության ֆինանսական աջակցության բացակայության պայմաններում, ինչի արդյունքում անշարժ գույքի ակտիվները կարող են կտրուկ անկում ապրել: Եվ դա, իր հերթին, կարող է հզոր ֆինանսական ճգնաժամի հանգեցնել: