Վիլիանն ամենաշահավետ առաջարկը ստացել է «Արսենալից»
31-ամյա բրազիլացի կիսապաշտպան Վիլիանն ամենաշահավետ առաջարկը ստացել է Լոնդոնի «Արսենալից», հաղորդում է France Fotball-ը։ Մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա «Չելսիից»։ Նա ցանկանում է կարիերան շարունակել Լոնդոնում։ Վիլիանի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Տոտենհեմը», որի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն աշխատել է նրա հետ «Չելսիում»։
«Արսենալը» Վիլիանին առաջարկել է երեք տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ակումբը պատրաստ է բավարարել է ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները։
Ավարտվող մրցաշրջանում Վիլիանը «Չելսիի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։