«Չելսիի» 9 խաղացող չի կարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ խաղին
Լոնդոնի «Չելսին» լուրջ կադրային խնդիրներ ունի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ։
Վնասվածքների պատճառով խաղին չեն կարողանա մասնակցել Սեզար Ասպիլիկուետան, Նգոլո Կանտեն, Բիլի Գիլմորը, Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Կրիստիան Պուլիշիչը, Վիլիանը եւ Պեդրոն։ Չեմպիոնների լիգայում որակազրկումներ ունեն Ժորժինյոն եւ Մարկոս Ալոնսոն, հաղորդում է Goal.com-ը։
«Բավարիա» - «Չելսի» հանդիպումը Մյունխենում տեղի կունենա օգոստոսի 8-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Լոնդոնում 3։0 հաշվով հաղթել է «Բավարիան»։