Պոլինա Գագարինայի ամուսնուն նկատել են գեղեցիկ աղջկա ու փոքրիկ երեխայի ուղեկցությամբ (վիդեո)
42-ամյա Դմիտրի Իսխակովը զարմացրել է երկրպագուներին։ Լուսանկարչին ու 33-ամյա Պոլինա Գագարինայի՝ դեռեւս օրինական ամուսնուն նկատել են երիտասարդ աղջկա ու նրա որդու հետ։
Դմիտրին ու նրան ուղեկցող կինը քայել են Բուսաբանական այգում։ Իսխակովը քշում էր մանկասայլակը, իսկ նրա նոր ընտրյալը գրկել էր փոքրիկին։ Լուսանկարիչն ու համակրելի թխահեր գեղեցկուհին ամուսնական զույգի տպավորություն էին թողնում։
Գագարինայի ամուսինը սպիտակ շապիկ էր կրում, սպորտային կոշիկներ։ Աղջիկը վառ կանաչ կոստյոմ էր ընտրել, որը չէր կարող ուշադրություն չգրավել։ Դիմիտրիին հեշտությամբ ճանաչել են բաղ գույնի մազերով ու խիտ մորուքով։ Նրանք քայլել են ձեռք ձեռքի տված՝ ուշադրություն չդարձնելով անցորդների վրա։ Հետաքրքրական է, որ Դմիտրիին ուղեկցող կինն անկեղծ ֆոտոշարք է ունեցել հենց Դմիտրրի հետ։ Պարզվել է, որ նա նույն աղջիկն է, որը լուսանկարում փոքրիկին կերակրում էր կրծքով։
Երիտասարդ մայրիկը շոու-բիզնեսին առնչություն չունի։ «Նրա անունը Եկատրինա է, նա զբաղվում է բիզնեսով ու ֆինանսներով եւ շատ հեռու է բեմից»,- հայտնել է Super-ի Telegram-յան ալիքը։
Գագարինան ու Իսխակովը մինչ այժմ պաշտոնապես ամուսնացած են։ Նրանց բաժանման մասին հայտնի է դարձել ինքնամեկուսացման ամենաթեժ շրջանում։ Երգչուհին ու լուսանկարիչն արդեն մի քանի ամիս է՝ միասին չեն ապրում։ Ամուսնալուծությունից հետո ամբողջ ունեցվածքը բաժին կհասնի Պոլինային։ Ամուսիններն այդ համաձայնությանն են եկել՝ ամուսնական պայմանագիր կնքելով։ Դմիտրին շարունակում է տեսակցել իրենց դստերը՝ Միային ու խորթ որդուն՝ Անդրեյին։