Թուրքիայում հուլիս ամսին 36 կին է սպանվել տղամարդկանց կողմից
Ըստ Թուրիքիայի «Վերջ կանանց սպանություններին» հարթակի կազմած զեկույցիի՝ Թուրքիայում միայն հուլիս ամսվա ընթացքում տղամարդկանց կողմից սպանվել են 36 կին, ևս 11 կին մահացած է գտնվել կասկածելի հանգամանքներում։
Նշվում է, որ այդ կանանցից 11-ը սպանվել են ամուսինների, 5-ը սիրած տվամարդկանց, 5-ը ծանոթ տղամարդկանց, 4-ը նախկին ամուսինների, 2-ը ազգականների, 2-ը նախկին ընկերների, 2-ը հոր, 2-ն էլ որդու կողմից։ Մնացյալ 3-ի սպանողները դեռևս հայտնի չեն։
Զեկույցում ներկայացված են նաև սպանությունների պատճառները։ Ըստ այդմ՝ 5 կնոջ սպանություն նյութական պատճառներով է եղել, 13 կին սպանվել է ամուսնուց ապահարզան պահանջելու և հաշտությունը մերժելու պատճառով։ Մյուս 18 կանանց սպանությունների հստակ պատճառները դեռևս հայտնի չեն։