Իրանի քաղաքացին միջնորդել է հայ աղջիկներին պոռնկությամբ զբաղվել իրանցիների հետ
NEWS.am-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի հանդիսացող, «Արաշ» մականունով Մուհամեդ Զարեհը, տարիներ շարունակ Հայաստանում մոտ մեկ տասնյակ աղջիկների միջնորդել է զբաղվել պոռնկությամբ: Հայտնի է դարձել, որ նա որոշակի գումարի դիմաց երիտասարդ աղջիկներին, սկսած 20 տարեկանից, միջնորդել է սեռական հարաբերություններ ունենալ Հայաստան ժամանած իր հայրենակիցների հետ: Ընդ որում, աղջիկները տարբեր մարզերի բնակիչներ են եղել: Մուհամեդ Զարեհը Հայաստանում այդ «բիզնեսով» է զբաղվում դեռեւս 2011 թվականից:
Մանրամասներն այստեղ