Գլյուկոզան երգ է թողարկել առաջին սիրահարվածության մասին (Տեսանյութեր)
Ռուս փոփ երգչուհի Գլյուկոզան (Նատալյա Չիստյակովա-Իոնովա) համացանցում հրապարակել է նոր երգը՝ «Мурашки», որում պատմում է առաջին սիրահարվածության մասին։
«Հիշո՞ւմ եք սիրահարվածության այդ հիասքանչ զգացումը։ Երբ վախենում ես անել առաջին քայլը, իսկ հպումներից դողում ես, բայց առջեւում լիակատար անհայտություն է»,- երգն Instagram-յան էջում նկարագրել է Գլյուկոզան։
Ապրիլին թողարկվել է երգչուհու «Заноза» երգը, որում նա նկարագրում է լարված հարաբերությունները զուգընկերոջ հետ, որոնք նրան տառապանք են պատճառում, թույլ չեն տալիս հանգստանալ, բայց բաժանվել եւս չի ստացվում։