Արսեն Վենգերը նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ֆավորիտներին:
«Ինձ համար ֆավորիտներ են «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն: Այդ թիմերն այս պահին լավագույն մարզավիճակն ունեն և կարող են հաղթել Չեմպիոնների լիգայում:
Այնուամենայնիվ, կառանձնացնեմ նաև «Ատալանտային» և «Աթլետիկոյին»: Այս թիմերը կարող են խնդիրներ առաջացնել ցանկացած ուժեղագույն թիմի համար»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 12-15-ը, իսկ կիսաեզրափակիչի հանդիպումները՝ օգոստոսի 18-19-ը: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 23-ին: