Գերմանիան որոշել է խստացնել հոլոքոստը հերքելու դեմ պայքարը
Գերմանիան կխստացնի հոլոքոստը հերքելու դեմ պայքարը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ը՝ հղում անելով Հոլոքոստի հիշատակի միջազգային միությանը (IHRA), որի անդամն է վերջերս դարձել ԳՖՀ-ն։
IHRA-ն զբաղվում է ամբողջ աշխարհում հոլոքոստի հերքման և հակասեմականության դեմ պայքարով։ Այժմ Բեռլինը կմիանա միությանը և «կկենտրոնացնի ջանքերը ստի, փաստերն աղավաղելու և հոլոքոստը տրիվիալ դարձնելու դեմ պայքարում»։ Այս նպատակով երկրում արդեն փորձագետների խումբ է ստեղծվել, որոնք կմշակեն Գերմանիայի և մյուս պետությունների համար պայքարի ռազմավարությունը։
Որպես հոլոքոստը հերքելու օրինակ փորձագետները ներկայացնում են հավաքներն ու ցույցերը, որոնք տեղի են ունենում COVID-19 համավարակի ընթացքում։ Դրանց մասնակիցները հանդես են գալիս ընդդեմ կարանտինի կոշտ միջոցառումների՝ օգտագործելով նացիստական խորհրդանիշեր, Դավթի դեղին աստղը և զոլավոր համազգեստ, որը հիշեցնում է համակենտրոնացման ճամբարներում գերիների հագուստը։
Հունիսի 1-ին Մյունխենի իշխանություններն արգելեցին կրել Դավթի դեղին աստղը ցույցերի ժամանակ՝ ընդդեմ կորոնավիրուսի համավարակի ընթացքում պետության ձեռնարկած միջոցների։ Ցույցերի մասնակիցները նաև այլ նացիստական խորհրդանիշեր են օգտագործում կառավարության գործողություների հանդեպ իրենց վերաբերմունքն արտահայտելու համար։