Թուրքիայում արգելել են հյուրերին ինքնուրույն օգտվել շվեդական սեղանից
Թուրքիայում փոխվել են հյուրանոցներում շվեդական սեղանից օգտվելու կանոնները. այժմ շվեդական սեղանից սնունդը ափսեների մեջ կդնեն ոչ թե իրենք՝ հյուրերը, այլ անձնակազմը: Այս մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Թուրքիայի հյուրանոցների ֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբատիրը:
«Շվեդական սեղանի համակարգը և սննդի ստանդարտները մնում են նույնը, բայց հիմա շվեդական սեղանը սպասարկելու համար անձնակազմն է պատասխանատու․ նրանք են հյուրերին ուտելիք մատուցում և ափսեները բերում։ Սպասքը ախտահանվում է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից մշակված հատուկ նորմերի շրջանակներում », – ասել է զրուցակիցը:
Այս միջոցների նպատակը այցելուներին կորոնավիրուսից պաշտպանելն է, ընդգծել է Չորաբատիրը:
Նա հավելել է, որ հյուրանոցում աշխատողները վերապատրաստվել են համաճարակի պայմաններում աշխատելու համար։