Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ
Հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրն ամուսնացել է։ 18-ամյա Դինա Նեմցովան ու նրա ընտրյալը՝ Դմիտրի Մաթեւոսովը, ծրագրում էին ամուսնանալ հաջորդ տարի, բայց որոշել են շտապել։
Ուրախալի իրադարձության մասին անձնական միկրոբլոգում հայտնել է քաղաքական գործչի նախկին ընտրյալը՝ լրագրող Եկատերինա Օդինցովան։ Նա հրապարակլ է դստեր լուսանկարն ու շնորհավորել։ «Դինա եւ Դիմիտրի, շնորհավորում եմ օրինական ամուսնության առիթով։ Երջանիկ եղեք, իմ երեխաներ»,- նշել է Օդինցովան։
Ավելի վաղ Բորիս Նեմցովի դուստրը նշել է, որ վաղ ամուսնության հարցում ոչ մի սարսափելի բան չի տեսնում։ Դինա Նեմցովան հայտնել է, որ վստահ է սիրելիի ընտրության հարցում։
Ի դեպ, Դմիտրին եւ Դինան միասին են արդեն երեք տարի։ Մաթեւոսովը Նեմցովային առաջարկություն է արել հունիսին։ Երիտասարդները նույնիսկ չէին քննարկում միասին ապրելու հնարավարությունը։ Հարսնացուն խիստ դաստիարակություն է ստացել եւ չէր կարող տեղափոխվել սիրելիի բնակարան առանց անձնագրում կնիքի։
Լուսանկարը և գրառումը՝ այստեղ: