KFC ֆաստֆուդի ցանցը թողարկել է շրթներկ կծու թևիկների համով
KFC արագ սննդի ռեստորանների ցանցը ներկայացրել է սահմանափակ քանակությամբ շրթներկ չիլիով ֆիրմային կծու թեւիկների համով։ Շրթներկը ներկայացվել է Կարմիր շրթներկի օրվա կապակցությամբ, որը հանգամանքների բերումով համընկնում է Հավի թեւիկների օրը՝ հուլիսի 29-ին, գրում է BURO-ն։
Շրթներկը ստացել է հագեցած կարմիր երանգ՝ Bucket Red No. 11, եւ կայուն բանաձեւ WingProof հատուկ տեխնոլոգիայի կիրառմամբ, որի շնորհիվ այն կպահպանվի շուրթերին, եթե անգամ դուք իսկապես որոշեք ընթրել թեւիկներով։
Հիշեցնենք, որ փետրվարին McDonald’s-ը թողարկել էր բուրավետ մոմեր, որոնք ունեն ռոյալ չիզբուրգերի հոտը։