Քանյե Ուեսթը ստորագրություններ է հավաքում Օհայո նահանգում գրանցվելու համար
Ռեփեր Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեաթերթիկում իր անունը գրանցելու համար ստորագրություններ է հավաքում Օհայո նահանգում, հայտնում է TMZ-ն:
Ըստ պարբերականի, Օհայո, Արևմտյան Վիրջինիա և Արկանզաս նահանգներում գրանցվելու համար ստորագրություններ հավաքելու գործը ռեփերը վստահել է «Let the Voters Decide» ընկերությանը:
Օհայոյի քվեաթերթիկում ընդգրկվելու համար ռեփերը մինչև օգոստոսի 5-ը պետք է 5000 ստորագրություն հավաքի: