«Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել». քաղաքն ուժեղ անձրեւից հետո
Գյումրիում ուժեղ անձրեւներից կրկին հեղեղվել են քաղաքի փողոցները:
Ֆեյսբուքյան օգտատերը տեսանյութեր են հրապարակում Գյումրիում հեղեղված փողոցներից, որնոցում երեւում են, թե ինչպես են դժվարությամբ տեղաշարժվում մեքենաները:
Բնապահպան Լեւոն Գալստյանն էլ տեսանյութով է կիսվել եւ գրել. «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ուժեղ անձեւ եւ կարկուտ էր եկել Գյումրիում` հեղեղելով փողոցները եւ նույնիսկ տները: Ջրի տակ մնացած մեքենաներին դուրս էին բերել հատուկ տեխնիկայով: