«Սկսել եմ գնահատել կյանքիս ամեն րոպեն. ժամանակը մեծ ուժ է»․ Լիլիթ Բասյանի նոր լուսանկարը
Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որին կից մեկնաբանությունների հատվածում գրել է․
«Վերջին շրջանում ինձ հաճախ են ասում, թե որքան եմ փոխվել և՛ արտաքուստ, և՛ ներքուստ: Շատերն ինձ հաճոյախոսություններ են անում ու հարցնում՝ ո՞րն է փայլող աչքերիս գաղտնիքը:
Դուք գիտեք, որ ես շատ բաց մարդ եմ և թաքցնելու ոչինչ չունեմ: Գաղտնիքն այն է, որ ես սկսել եմ գնահատել կյանքիս ամեն րոպեն. ժամանակը մեծ ուժ է: Մեզնից շատերն այնպես են ապրում, կարծես, ժամանակն անսահմանափակ է: Ես էլ էի այդպես ապրում, բայց եկավ ժամանակ, և հետ նայելով՝ ես հասկացա, որ իմ տարիները թռչում են:
Ես չգիտեմ՝ որքան կյանք է տրված ինձ և չեմ ուզում կյանքիցս որևէ վայրկյան անցկացնել նեգատիվով:
Ես ինձ շրջապատել եմ մարդկանցով, որոնք ինձ սիրում են հենց այնպես, որոնք դողում են ինձ համար:
Ես վայելում եմ իմ որդուն, հաճույք եմ ստանում սիրելի աշխատանքից, ես գնում եմ դեպի իմ երազանքները, էլ ի՞նչ է պետք երջանկության համար: Երբ հոգիդ երջանիկ է, աչքերդ փայլում են:
Ընտրությունը ձերն է՝ ուզում եք ձեր կյանքն անցկացնել երջանկության սպասումո՞վ, թե՞ տեսնել այն ամեն ինչում»: