«Ռոման» 33-ամյա Վերտոնգենին առաջարկել է 2 տարվա պայմանագիր
Իտալական «Ռոման» 33-ամյա բելգիացի կենտրոնական պաշտպան Յան Վերտոնգենին առաջարկել է երկու տարվա պայմանագիր։
Հուլիսին Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացած Վերտոնգենը այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։ Նա բանակցում է հռոմեական ակումբի հետ, որն առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է BBC-ն։
Վերտոնգենը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2012 թվականից: Ակումբի կազմում բելգիացի պաշտպանը մասնակցել է 232 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ: