ԱՄՆ-ում ստրկության վերաբերյալ ԴՆԹ-ի հետազոտություն են իրականացրել
Ամերիկացի գիտնականները ԴՆԹ-թեստերի միջոցով պարզել են, որ ԱՄՆ-ում ստրուկների մեծ մասը բերվել է Նիգերիայից:
Ըստ The New York Times-ի, նրանց մեծ մասը կանայք են եղել:
Սկզբում նրանց տարել են այդ ժամանակ Մեծ Բրիտանիային պատկանող Կարիբյան կղզիներ, որից հետո տեղափոխել են Միացյալ Նահանգներ:
Գիտնականները ժամանակակից աֆրոամերիկացիների արյան մեջ հայտնաբերել են նաև նրանց նախնիների գեների հետքերը, որոնք ծագումով եղել են Սենեգալից, Գամբիայից և Բենինից: