Կորյանը՝ ազգային թիմում, Կարապետյանը՝ «Սոչիից» դուրս․ շաբաթը՝ հայկական ֆուտբոլում
Հայկական ֆուտբոլիում շաբաթը կրկին լի էր իրադարձություններով։ «Շիրակի» ֆուտբոլիստները շարունակում են տեղափոխվել «Արարատ», իսկ մյուս թիմերը համալրում են իրենց շարքերը նոր ֆուտբոլիստներով։
Տրանսֆերների մասին՝ մեկ տեղով
«Փյունիկը» պայմանագիր է կնքել կոտ դ’Իվուարցի պաշտպան Ալեքսանդր Պրիմաել Յոլեի հետ: Նա նախկինում հանդես է եկել «Լոռիում»։
«Շիրակից» ևս մի քանի ֆուտբոլիստներ տեղափոխվեցին «Արարատ»։ Խոսքը կիսապաշտպաններ Կարեն Մուրադյանի, Էդգար Մալաքյանի, դարպասապահ Վսևոլոդ Երմակովի, պաշտպաններ Հրայր Մկոյանի, Ժիրայր Մարգարյանի մասին է։
24-ամյա հարձակվող Գրիգոր Աղեկյանը 2 տարվա պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ։
«Ալաշկերտը» հրաժեշտ է տվել մի քանի խաղացողների։ Թիմը ղզել է պայմանագրերը Հենրի Ավագյանի, Ալեքսանդր Միլկովիչի, Հայկ Իշխանյանի և Նիկիտա Բարանովի հետ։
«Արարատը» պայմանագիր է կնքել «Լոռիի» նախկին պաշտպան Քրիստիան Խիմենեսի հետ։ Թիմը ստարագրել է նաև սերբական «Մաչվայի» կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը։
«Փյունիկը» պայմանագիր է կնքել Մուհամեդ Յուսուֆ Լադանի հետ, ով հանդես է եկել ռուսական «Սոչիում»։ Ֆուտբոլիստը հայկական ակումբում կխաղա վարձակալական հիմունքներով։
24-ամյա գանացի ֆուտբոլիստ Աննան Մենսահը «Գանձասարից» տեղափոխվել է «Ուրարտու»։
«Փյունիկ» է տեղափոխվել նաև ռուս դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը։
Գոռ Մալաքյանի և «Արարատ-Արմենիայի» պայմանագիրը սպառվել է․ կողմերը չեն երկարաձգել այն։
Կիսապաշտպան Սամվել Հունանյանը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ։
Աղբյուրը՝ 168.am