Հարյուր հազարավոր գերմանացիներ բողոքում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ
Գերմանիայում մի քանի օր է շարունակվում են հարյուր հազարավոր մարդկանց բողոքի գործողությունները, որոնց մասնակիցները դեմ են արտահայտվում կորոնավիրուսային սահմանափակումներին:
Մասնակիցներից եւ ոչ մեկը դիմակով կամ ձեռնոցներով չեն եղել: Լուսանկարներից պարզ երեւում է, որ մասնակիցների քանակը գերազանցում է հարյուր հազարը, բայց ոստիկանությունը նշում է 15 հազար մասնակցի մասին եւ հորդորում դիմակ կրել:
«Վերջ համավարակին, կեցցե ազատությունը», վանկարկել են հանրահավաքի եւ աննախադեպ երթի մասնակիցները: