Մահացել է դերասան Ուիլֆորդ Բրիմլին
Մահացել է ամերիկացի դերասան Ուիլֆորդ Բրիմլին։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Նա մահացել է 85 տարեկան հասակում Յուտա նահանգի իր տանը։
Կյանքի վերջին օրերին արտիստը դիալիզի պրոցեդուրաներ է անցել հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում եւ բողոքել վատ ինքնազգացողությունից:
Բրիմլին կինոկարիերան սկսել է 1970-ական թվականներին եւ նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմերում: Նա հայտնի է «Չինական սինդրոմ», «Ինչ-որ բան» եւ այլ ֆիլմերում կերտած իր դերերով։ Բրիմլին նաև նկարահանվել է ԱՄՆ-ում հայտնի մի քանի գովազդներում։
Դերասանին ախտորոշել են շաքարախտ 1979 թվականին։ Անցնելով բուժում, նա բացահայտ խոսել է իր հիվանդության մասին եւ դարձել է շաքարախտի ամերիկյան ասոցիացիայի ակտիվիստ։