Թուրքիայում խոստացել են չբարձրացնել հյուրանոցներում հանգստի գինը․ ՌԻԱ Նովոստի
Ռուսաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումից հետո թուրքական հյուրանոցներում հանգստանալու համար գները կմնան անցած տարվա մակարդակում, հայտարարել է Թուրքիայի հյուրանոցային բիզնեսի ֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբաթիրը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Ռուսաստանը օգոստոսի մեկից վերականգնել է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի հետ։
Նրա խոսքով՝ իշխանություններն աջակցում են համավարակի հետեւանքով տուժած ոլորտներին, այդ թվում՝ զբոսաշրջությանը։ Այդուհանդերձ, նա չի նշել, թե այս տարի Ռուսաստանից քանի զբոսաշրջիկ կընդունի Թուրքիան։
Չորաբաթիրը նաեւ նշել է, որ հակահամաճարակաբանական պահանջների համաձայն՝ այսուհետ հյուրանոցներում սնունդը ափսեների մեջ կլցնի անձնակազմը։ Օգտագործվում են դիմակներ, տարածքն ախտահանվում է, կան սոցիալական հեռավորություն պահելու համար հատուկ նշումներ։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ հյուրանոցները կշարունակեն աշխատել, եթե անգամ հյուրերի շրջանում հայտնաբերվի COVID-19-ով հիվանդ մարդ։ Հաստատությունների անձնակզմը տեղեկացված է՝ ինչպես պետք է գործել նմանօրինակ իրավիճակում։
Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին օրերին երկրում հայտնաբերվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 900-1000 դեպք օրական։ Ընդհանուր առմամբ երկրում պաշտոնական տվյալներով վարակվել է ավելի քան 230 հազար մարդ, մահացել՝ ավելի քան 5.7 հազարը։