Արտետա․ Ցանկանում եմ Օբամեյանգի շուրջ կառուցել թիմը
Անգլիայի գավաթը նվաճելուց հետո Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույս է հայտնել, որ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ։ Եզրափակիչում նրա դուբլի շնորհիվ «Արսենալը» 2։1 հաշվով հաղթեց «Չելսիին» եւ նվաճեց նաեւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր՝ չորրորդ տարին անընդմեջ։
«Կրկնակի հաղթանակ էր, քանի որ կարեւոր է «Արսենալի» մասնակցությունը եվրագավաթային մրցաշարի։ Երջանիկ եմ, որ հասանք այս արդյունքին։ Խաղացողները հյուծված են, նրանք հսկայական ջանքեր են գործադրում կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում։ Կարողացան մնալ մարզավիակում։
Օբամեյանգը գիտի, թե ինչ եմ մտածում իր վերաբերյալ։ Ես ցանկանում եմ նրա շուրջ կառուցել թիմը։ Կարծում եմ՝ նա ցանկանում է մնալ։ Ենթադրում եմ, որ Օբամեյանգը կերկարաձգի պայմանագիրը»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։
31-ամյա Օբամեյանգի գործող պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։