38-ամյա Արտետան առաջին տիտղոսը նվաճեց գլխավոր մարզիչի դերում
Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարիերայի ընթացքում առաջին տիտղոսը նվաճեց գլխավոր մարզիչի դերում։
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Արսենալը» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։
Միկել Արտետան «Արսենալը» գլխավորել է 2019թ․ դեկտեմբերին։ Նախքան այդ նա երեք տարի «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնականն էր։
Արտետան ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում երկու անգամ նվաճել է Անգլիայի գավաթը «Արսենալի» հետ, որի կազմում հանդես է եկել 2011-2016-ին։։