ՊՍԺ-ն 30 միլիոն եվրո կառաջարկի Տիագո Ալկանտարայի համար
Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր ՊՍԺ-ն Մյունխենի «Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի համար կառաջարկի 30 միլիոն եվրո, հաղորդում է Le10sport.com-ը։
Գերմանիայի չեմպիոնների կառավարման խորհրդի ղեկավար Կառլ-Հայնց Ռումենգիգեն հայտարարել էր, որ 29-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը։ «Բավարիան» կվաճառի Ալկանտարային, որի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
Ալկանտարային ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։
Ավարտվող մրցաշրջանում Ալկանտարան «Բավարիայի» հետ մասնակցել է 36 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։