«Յուվենտուսի» խաղացողը կտեղափոխվի «Լեսթեր Սիթի»
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին առաջիկայում կտեղափոխվի անգլիական «Լեսթեր Սիթի»։ Իտալական ակումբը համաձայնություն է տվել 26-ամյա իտալացի ֆուտբոլիստի տրանսֆերին, հաղորդում է Corriere dello Sport-ը։ «Յուվենտուսը» Ռուգանիի տրանսֆերից ակնկալում է 25 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Վուլվերհեմփթոնը»։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռուգանին մասնակցել է 9 հանդիպման։ Նա «Յուվենտուսում» կորոնավիրուսով վարակված առաջին ֆուտբոլիստներից էր։