Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Hyundai Sonata-ն, Opel Astra-ն եւ Ford Transit-ը. 3 վիրավորների մեջ կա երեխա (Լուսանկարներ)
Երեւանում, այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 10։55-ի սահմաններում Դավիթ Բեկ-Հովսեփյան փողոցների խաչմերուկում բախվել են 31-ամյա Սամվել Ղուկասյանի վարած Opel Astra մակնիշի, 31-ամյա Տիգրան Մանուսաջյանի վարած Hyundai Sonata մակնիշի եւ 23-ամյա Գոռ Թունյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ը տեղափոխվել են «Էրեբունի», իսկ մեկը, որ երեխա է, «Մուրացան» բժշկական կենտրոններ։ Երեխան նշված կենտրոնում առաջին անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։