Թուրքիայի գլխավոր խնդիրները՝ տնտեսական վատթար վիճակն ու գործազրկությունը հնարավոր չէ ծածկել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելով
Թուրքիայում «Եվրասիա» հետազոտական ընկերությունը սոցհարցումներ է իրականացրել քաղաքացիների շրջանում Սուրբ Սոֆիայի մզկիթի վերածելու և քաղաքական հայացքների փոխվելու շուրջ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հարցվածների 99.7 տոկոսը շեշտել է, թե Սուրբ Սոֆիան մզկթի վերածելը չի ազդել իրենց քաղաքական հայացքների վրա։
Քաղաքացիները շեշտել են, որ Թուրքիայի գլխավոր խնդիրները՝ տնտեսական վատթար վիճակն ու գործազրկությունը հնարավոր չի ծածկել Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելով։