Անգլիայի գավաթ. «Արսենալ» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» օգոստոսի 1-ին կմրցի «Չելսիի» հետ:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին, որի հաղթանակը ստացել է 2.10 գործակիցը: Ոչ ոքին ստացել է 3.40, «Արսենալի» հաղթանակը՝ 3.50 գործակիցը:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: