Հրապարակվել է Դոնալդ Թրամփի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը
CNN հեռուստաալիքը քաղվածք է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունից:
Ըստ հաշվետվության՝ ԱՄՆ նախագահն անցյալ տարի, մասնավորապես, ավելի քան 5 մլն դոլարի եկամուտ է ստացել Նյու Յորքում իր անշարժ գույքի մեկ միավորի վարձակալությունից: Փալմ Բիչում Մար ա Լագո ակումբից ստացած եկամուտները կազմել են ավելի քան 21,4 մլն դոլար, իսկ Trump Corporation ընկերությունը բերել է 12,8 մլն դոլարից ավելի եկամուտ:
ԱՄՆ նախագահի եկամտի աղբյուրների թվում նշված է նաեւ «Գործարք կնքելու արվեստը» գիրքը, որը նրան բերել է մինչեւ 1 մլն դոլարի եկամուտ:
Քաղվածքից դատելով՝ բավականին խոշոր եկամուտներ են բերում ԱՄՆ նախագահի գոլֆ ակումբները. մասնավորապես՝ Ֆլորիդայում Միջազգային գոլֆ ակումբը 2019 թվականին ապահովել է ավելի քան 12,6 մլն դոլարի եկամուտ, իսկ Շառլոտում գտնվող գոլֆ ակումբը՝ ավելի քան 12,7 մլն դոլարի եկամուտ: