ԱՄՆ սենատորը ծախսել է դաշնային միջոցները հարսանիքի և ամուսնալուծության համար
Թենեսի նահանգի սենատորը մեղադրվել է դաշնային միջոցները ծախսելու մեջ սեփական հարսանիքի, շռայլ կյանքի, իսկ ավելի ուշ նաեւ ամուսնալուծության համար, ասված է դատախազության հայտարարության մեջ, հաղորդում է Americaru-ն։
Սենատոր Կատրին Ռոբինսոնը յուրացրել է իր ղեկավարած Առողջապահության ինստիտուտին փոխանցված 600 հազար դոլարը 2015-2019 թվականներին, հաղորդում է New York Post-ը։
Բացի հարսանեկան ծախսերից, 2018 թվականին Դեմոկրատական կուսակցությունից սենատորը նաեւ մեղադրվել է մեղրամիսն ու ապահարզանի համար իրավաբանական ծախսերն այդ միջոցներից մարելու համար։ Պետական միջոցներով Ռոբինսոնը նաեւ ձեռք է բերել իր դստեր համար Jeep Renegade 2016 թվականին, ներդրումներ է կատարել բիզնեսի մեջ, որը կառավարում են իր երեխաները, եւ վճարել է տունը վերանորոգելու համար։
Նրան մեղադրանք է ներկայացվել հափշտակման եւ խարդախության համար։