Բիլի Այլիշի նոր հոլովակը միլիոնավոր դիտումներ է հավաքել մի քանի ժամվա ընթացքում (Տեսանյութեր)
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել է իր նոր երգը՝ «My future»-ը, և YouTube-ում հրապարակել դրա անիմացված հոլովակը, որը ստեղծվել Է ռեժիսոր Էնդրյու Օնորատոյի կողմից:
«Մենք այդ կոմպոզիցիան գրել ենք կարանտինի ամենասկզբում,-պատմել է Այլիշը:- Այն իսկապես շատ անձնական է և հատկապես ինձ համար: Երբ մենք աշխատում էինք դրա վրա, իմ գլխում մտքեր էին հույսի, ուրախության և ինքնազարգացման մասին»:
Դանդաղ և մեղեդային բալլադում երգչուհին պատմում է այն մասին, որ սիրահարված է իր ապագային և չի կարող սպասել դրա հետ հանդիպմանը:
Ռելիզի պահից մի քանի ժամվա ընթացքում հոլովակը YouTube-ում հավաքել է գրեթե 4 միլիոն դիտում և 1 միլիոն լայք:
«My future» երգն առաջին աշխատանքը դարձավ այն բանից հետո, երբ Բիլի Այլիշը ներկայացրեց «No time to die» սինգլը, որը խորագրային թրեք դարձավ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» նոր ֆիլմի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: