Տեխասում 12-ամյա ամերիկացին հրազենից սպանել է իր դայակին
Հյուսթոնից (Տեխաս) 12-ամյա տղան գտնվում է կալանքի տակ սեփական դայակին հրազենից կրակելու հետեւանքով։
USA.one-ի հաղորդմամբ՝ երեխան, ում անունը չի նշվում, մեղադրվում է 51-ամյա Շերոն Հոքինսին անցած շաբաթ սպանելու մեջ։ Հոքինսը պարբերաբար խնամում էր երեխային, երբ նրա մայրն աշխատանքի էր, սակայն հայտնի չէ, թե ինչն էր սպանության դրդապատճառը։ KRTK-ի հաղորդմամբ՝ Շերոնի ուղղությամբ նա մի քանի անգամ է կրակել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ննջասենյակի գետնին հայտնաբերել են կնոջն ու անմիջապես ենթադրել, որ դեռահասը դարձել էր կատարվածի ականատեսը։ Նրան կասկածել են միայն այն բանից հետո, երբ երեխան սկսել է հակասական ցուցմունք տալ դեպքի մասին։
Իշխանությունները դեռեւս պարզում են սպանությանը նախորդող հանգամանքներն ու իրադարձությունների ընթացքը։ Տղան կրկին կհարցաքննվի հաջորդ շաբաթ։