Մահացել է «Կեսգիշերային ճեպընթաց» և «Դևիդ Գեյլի կյանքը» ֆիլմերի ռեժիսոր Ալան Փարքերը
76 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի ռեժիսոր Ալան Փարքերը, որը հայտնի է «Կեսգիշերային ճեպընթաց», «Թռչնակը» եւ «Դեւիդ Գեյլի կյանքը» ֆիլմերով: Այս մասին հայտնել է բրիտանական կինոինստիտուտը՝ հստակեցնելով, որ Փարքերը մահացել է երկարատեւ հիվանդությունից հետո ։
Փարքերը ծնվել է 1944 թ.-ին՝ Լոնդոնում։ Կարիերայի սկզբում նա աշխատել է գովազդային բյուրոյում, սակայն ավելի ուշ տեղափոխվել է հեռուստատեսություն։ Նրա առաջին աշխատանքերը «Առանց հիշաչարության» եւ «Մեր Ցիսսին» կարճամետրաժ ֆիլմեր են, իսկ 1976 թվականին նա նորամուտը նշել է լիամետրաժ կինոյում՝ նկարահանելով «Բաղսի Մելոունան», 1930-ական թվականների գանգստերական Չիկագոյի թեմայով մյուզիքլ-պարոդիան:
Նրա հաջորդ ֆիլմը «Կեսգիշերային ճեպընթաց» բանտային դրաման էր։ Այն պատմում է ամերիկացու մասին, ում ավելի քան 30 տարվա ազատազրկման են դատապարտել Թուրքիայից թմրանյութերի մաքսանենգության փորձի համար։
Փարքերը երկու անգամ առաջադրվել է «Օսկարի»՝ «Միսիսիպին կրակի մեջ» եւ «Կեսգիշերային ճեպընթաց» ֆիլմերով։ Նա նաեւ հինգ անգամ պարգեւատրվել է բրիտանական կինոակադեմիայի կողմից, այդ թվում ՝ որպես Դուբլինի երաժիշտների մասին «Պարտականություններ» ֆիլմի լավագույն ռեժիսոր եւ սցենարիստ: