«Կյանքին սիրահարված»․ Հասմիկ Խոջյանի նոր լուսանկարը
Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային քնքուշ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է մուլտհերոսների պատկերով սեւ բլուզ, ջինսե տաբատ։ Նա արձակել է գեղեցիկ հարդարված վարսերը, քնքուշ ու ընդգծված շպար նախընտրել։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, բայց հեշթեգերում նշել է․ «#կյանքինսիրահարված #երջանիկմարդ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում Հասմիկը կրում էր մուլտհերոսների պատկերով սպիտակ գույնի բլուզ, ջինսե տաբատ։ Նա հավաքել էր ուղիղ հարդարված վարսերը, նախընտրել՝ նուրբ շպար։ Հրապարակմանը կից նա հետեւորդներին հայտնել էր․ «Նորություն ունեմ ու չեմ համբերում, թե երբ եմ ձեզ ասելու այդ մասին։ Կգուշակե՞ք, թե ինչ նորության մասին է խոսքը»։
Посмотреть эту публикацию в Instagram