Եղիսաբեթ II-ի էլիտար թիկնապահին ձերբակալել են կոկաինի պարկերի համար
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու էլիտար թիկնապահը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա մոտ հայտնաբերվել է ինը տոպրակ կոկաին և կետամին: Ամեն ինչ բացահայտվել է Սենթ-Ջեյմսի պալատի լոգասենյակներից մեկում սպիտակ փոշի հայտնաբերելուց հետո:
Արգելված նյութերով տոպրակները հայտնաբերել է ոստիկանությունը՝ թիկնապահի սենյակի, ինչպես նաև Բուքինգհեմյան պալատի մոտ Վելինգթոնյան զորանոցներում նրա ավտոմեքենայի խուզարկության ժամանակ:
Քոլդսթրիմի գվարդիական զինվորը ձերբակալվել է և հեռացվել արարողակարգային պարտականությունների կատարումից՝ մինչև քննության ավարտը, հաղորդում է The Sun-ը:
Հայտնաբերվել է հինգ տոպրակ կոկաին և չորս տոպրակ կետամին:
Անգլիայում Քոլդսթրիմի գվարդիան կազմավորվել է քաղաքացիական պատերազմի ժամանակ: Այն բրիտանական բանակի մշտապես գործող հնագույն զորագունդն է: Որպես էլիտար հետևակային գունդ, այն կատարում է նաև արքայական պալատների, այդ թվում Վինձորի ամրոցի և Բուքինգհեմյան պալատի, պաշտպանի արարողակարգային դերը: