Վիլիանն ու Կանտեն պատրաստ կլինեն «Արսենալի» դեմ եզրափակիչին
Լոնդոնի «Չելսիի» առաջատարներից, ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն եւ բրազիլացի հարձակվող Վիլիանը պատրաստ կլինեն Լոնդոնի «Արսենալի» հետ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը։
Նրանք առողջական խնդիրներ ունեին, սակայն խաղից մեկ օր առաջ մարզվել են անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է BBC-ն։
Լեմպարդը նաեւ հայտնել է, որ Ռուբեն Լոֆտուս-Չիկը վնասվածք է ստացել եւ չի կարողանա խաղալ։
Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի «Արսենալ» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։