Ավելի քան 4000 ռուս զինծառայողներ զորավարժություններ են սկսել Հայաստանում, Ռոստովում եւ Վոլգոգրադում
Ավելի քան 4000 ռուս զինծառայողներ զորավարժություններ են սկսել Հայաստանում, Ռոստովում եւ Վոլգոգրադում, հաղորդում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հետախուզակրակային համալիրների կազմում տանկային ստորաբաժանումները մարտական հրաձգություն են անցկացրել թիրախների ուղղությամբ, որոնք տեղակայված են մինչեւ 4000 մետր հեռավորության վրա:
Նախօրերին ուսումնական ահազանգով ոտքի են հանվել ՀՌՕ 8-րդ համազորային բանակի զորամասերը, որոնք տեղակայված են Վոլգոգրադում եւ Ռոստովում:
Գումարտակային տակտիկական խմբերն ուղարկվել են Պրուդբոյ համազորային պոլիգոններ:
Ինժեներային ապահովման ընթացքում ինժեներային ստորաբաժանումները կիրառում են «սիրիական կրակապատնեշ» տակտիկան: