«Միլանը» կկրկնապատկի Իբրահիմովիչի աշխատավարձը
«Միլանը» կկրկնապատկի 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Իտալական ակումբը համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու վերաբերյալ։
Իբրահիմովիչը նոր պայմանագրով կստանա շաբաթական 115 հազար եվրո աշխատավարձ, հաղորդում է TalkSport-ը։
Հունվարից «Միլանում» հանդես եկող Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 10 գոլ։