ԱՄՆ-ում մարտական մեքենայով արտակարգ պատահարից հետո ութ զինվորական է անհայտ կորել
Մեկ ծովային հետևակ զինվոր զոհվել է, ևս ութն աննհայտ կորել հուլիսի 30-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի ափերի մոտ մարատական ամֆիբիա-մեքանայով տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այդ մասին հուլիսի 31-ին հաղորդվում է Twitter-ում ԱՄՆ-ի Ծովային հետևակի 1-ին էքսպեդիցիոն կորպուսի էջում:
Հայտարարության համաձայն՝ ևս երկու հոգի տուժել է: Միջադեպի մանրամասները չեն հայտնում, սակայն նշվում է, որ դա դժբախտ պատահար է: Պատահարի բոլոր մասնակիցները Ծովային հետևակի կորպուսի 15-րդ էքսպեդիցիոն ջոկատից են: Ընթանում են կորած զինվորների որոնումներ՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: