ԱՄՆ-ի իշխանություններն Amazon-ին թույլատրել են ստեղծել կապի իր արբանյակային համակարգը
Կապի դաշնային հանձնաժողովը (ԿԴՀ) Միացյալ Նահանգների Amazon ընկերությանը տվել է կապի սեփական արբանյակային համակարգի ստեղծման թույլտվություն՝ մեծ արագության ինտերնտ մուտքի ապահովման համար: Այդ մասին ասված է գերատեսչության՝ հուլիսի 30-ին տարածված հայտարարության մեջ:
Kuiper ցանցը, որն անվանվել է հոլանդացի և ամերիկացի աստղագետ Ջերարդ Քոյպերի (1905 – 1973) պատվին, Amazon-ի մտահղացմամբ, բաղկացած կլինի 3 236 արբանյակներից, որոնք կտեղաբաշխվեն երկրաշուրջ ուղեծրում: Նշվում է, որ սկզբնական փուլում ամերիկացի քաղաքացիների համար լյանաշերտ ինտերնետ կարելի կլինի ապահովել առաջին 578 ապարատների արձակումից հետո:
Իշխանություններից համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո Amazon-ը, որը պատկանում է գործարար Ջեֆ Բեզոսին, տեղեկացրել է, որ «նախագծում ներդնում է ավելի քան 10 միլիարդ դոար»: «Նախկինի պես կան շատ վայրեր, որտեղ լայնաշերտ ինտերնետի մուտք չկա: Kuiper-ը կփոխի դա»,- նշել է Amazon-ի փոխնախագահ Դեյվ Լիմփը, որի խոսքը մեջբերում է Սի էն բի սի հեռուստաընկերությունը:
Kuiper-ն այդպիսով կդառնա Starlink կապի արբանյակային համակարգի մրցակիցը, որը մշակել է Իլոն Մասքի SpaceX ընկերությունը: 2019 թվականի մայիսից SpaceX-ն ուղեծիր է դուրս բերել ավելի քան 500 նման ապարատ: Սկզբնական փուլում ընկերությունը պլանավորում է մինչև 2020 թվականի վրեջն ինտերնետ մեծ արագության մուտք ապահովել ԱՄՆ-ի հարավի բնակիչների համար: Ընկերության գնահատմամբ՝ ուղեծրում ընդհանուր առմամբ 11 հազար արբանյակների տեղաբնշխումը և դրանց շահագործումը կնստի 10 միլիարդ դոլար՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը: