Օգոստոսի 1-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր. Անձրևներ կլինեն
Օգոստոսի 1-ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով:
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում հուլիսի 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 1-2-ի գիշերը և երեկոյան, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +33+35:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Լոռիում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +24+28,
Տավուշում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +28+33,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+35,
Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Արմավիրում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +21+26,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +34+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27,
Արցախում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+27 (հովիտներում՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +31+35):