ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսից շուն է սատկել
Գրանցվել է կորոնավիրուսից շան մահվան աշխարհում առաջին դեպքը. 7-ամյա գերմանական հովվաշունը՝ Բադի անունով, սատկել է նոր վիրուսի դեմ մեկ ամսվա պայքարից հետո:
Սթաթեն Այլենդից Մահոնի ընտանիքին պատկանող Բադին ապրիլից սկսել է դժվար շնչել, հայտնում է Forbes-ը: Ռոբերտ Մահոնին անմիջապես շան մոտ կորոնավիրուս է կասկածել, քանին որ ինքն էլ մի քանի շաբաթ առաջ էր վարակվել:
Համավարակի հետեւանքով մտցված սահմանափակումների պատճառով անչափ դժվար էր անասնաբույժի գտնել. մի ամբողջ ամիս է անցել, մինչ գտնվել է անասնաբույժ, որը շանը կորնավիրուսի թեստավորում է կատարել, եւ արդյունքը դրական է եղել:
Այս ընթացքում շան վիճակը շարունակել է վատթարանալ. նա թուլացել է, նիհարել: Մյուս անասնաբույժներն առանձնապես չեն հավատացել, որ նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիա է, եւ փորձել են նրան բուժել հակաբիոտիկներով, սրտի համար դեղերով եւ ստերոիդներով, քանի որ նրա մոտ հայտնաբերոել են նաեւ փայծաղի եւ լյարդի մեծացում, սրտում աղմուկ:
Ինչպես հայտնել է National Geographic-ը, շան մահից հետո պարզվել է, որ նրա մոտ, ավելի շուտ, եղել է նաեւ լիմֆոմա՝ ուռուցքային հիվանդություհն, որը կարող էր նրան կորոնավիրուսի հանդեպ ավելի խոցելի դարձնել: