Սարի․ Եվրոպայում «Յուվենտուսը» 12 օրում 5 խաղ անցկացրած միակ թիմն է
Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրի արտագնա խաղում «Կալյարիից» կրած 0։2 հաշվով պարտությունը։
«Խնդիրն այն է, որ Եվրոպայում «Յուվենտուսը» 12 օրում 5 խաղ անցկացրած միակ թիմն է։ Տեսնենք, թե ինչ վիճակում կլինենք վերջին տուրից առաջ։ Հավանաբար, կհայտավորեմ մինչեւ 23 տարեկանների թիմի խաղացողներին։
«Կալյարիի» դեմ խաղին հիմնական կազմի 9 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով մնաց տանը։ Կասկածներ ունեմ «Լիոնի» դեմ խաղին ընդառաջ»,- Սարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը «Լիոնի» հետ «Յուվենտուսը» կանցկացնի օգոստոսի 7-ին Թուրինում։ Առաջին խաղում ֆրանսիական թիմը հաղթել է 1։0 հաշվով։