Թեյլոր Սվիֆթին մեղադրել են գրագողության եւ ռասիզմի մեջ
Օրերս Թեյլոր Սվիֆթը թողարկել է իր ութերորդ ստուդիական folklore ալբոմը, որն ուղեկցել է հատուկ մերչով։ Այժմ երգչուհուն մեղադրել են գրագողության մեջ: Good Morning America շոուի եթերում Սվիֆթի ներկայացուցիչները պատասխանել են այդ պահանջին: «Խնդիրն այն է, որ «the»-ն «folklore album» բառակապակցությունից առաջ է, ինչպես The Folklore ապրանքանիշն է, որն արդեն գոյություն ունի։ Այն զբաղվում է Աֆրիկայից ապրանքների վաճառքով: Այս ընկերության սեփականատեր Ամիրա Ռասուլը 2020 թվականի հուլիսի 24-ին իր Twitter-ում տարակուսանք է հայտնել իրավիճակի վերաբերյալ եւ նույնիսկ անուղղակիորեն մեղադրել երգչուհուն ռասիզմի մեջ․ «Թեյլոր Սվիֆթ, մի բան է օգտագործել «Բանահյուսություն» բառը, բայց հիմա դու նաեւ սեւամորթ կանանցից գաղափարներ ես գողանում»։
Երգչուհու ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշել են, որ «the folklore album» լոգոտիպով բոլոր ապրանքատեսակները հետ կկանչեն վաճառքից եւ կփոխարինեն համանման, բայց առանց այդ հոդի:
Ի պատասխան՝ Ամիրա Ռասուլը գրել է, որ ուրախ է խնդրի նման լուծման համար եւ ընդգծել է, որ Թեյլոր Սվիֆթի մասին տեղյակ է ֆեմ-շարժմանը նրա ակտիվ աջակցության շնորհիվ, եւ միշտ վստահ է եղել նրա կոռեկտության հարցում: