«Երբեք մի հետեւիր ամբոխին, գնա այնտեղ, որտեղ դատարկություն է». Առնոլդ Շվարցենեգերը նշում է ծննդյան 73-ամյակը
Այսօր՝ հուլիսի 30-ին, ծնվել է դերասան, բոդիբիլդինգի մարզիկ ու քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը: Հոլիվուդյան «Տերմինատորը» նշում է 73-րդ տարեդարձը:
Երկար տարիներ լինելով կինոյի աշխարհում՝ Շվարցենեգերն իր հերոսներով ստեղծել է ուժեղ ու խիզախ տղամարդու կերպար, որին 80-90-ական թ-երին փորձում էին նմանակել շատերը: Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են՝ «Տերմինատոր», «Մնա քաղցած», «Բարբարոս Կոնանը», «Կործանարար Կոնանը», «Կոմանդոս», «Առանց փոխզիջումների», «Գիշատիչը», «Կարմիր տապ», «Երկվորյակները» եւ այլն:
Առնոլդ Շվարցենեգերը Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետն է: Այս պաշտոնում նա առաջին անգամ ընտրվել է 2003 թ-ին, այնուհետեւ՝ նաեւ 2006-ին: Նրա ղեկավարման օրոք, ի դեպ, Կալիֆորնիան ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայանում դերասանից մի քանի մեջբերում, որոնք կարող են ոգեշնչել շատերին:
«Պետք է հիշել մի բան՝ բոլորն էլ խղճում են թույլերին: Նախանձը պետք է կարողանաս վաստակել»:
«Ուժը չի գալիս հաղթանակի հետ, այն ձեւավորվում է պայքարի միջոցով: Ուժն այն է, երբ դու անցնում ես դժվարությունների միջով, բայց որոշում ես չհանձնվել»:
«Ի՞նչ իմաստ կա գտնվել այս երկրագնդի վրա, եթե պետք է նման լինես մեկ ուրիշին»:
«Փողը չի երջանկացնում մարդուն: Հիմա ես ունեմ 50 միլիոն դոլար, բայց նույնքան երջանիկ եմ, որքան՝ երբ ունեի 48 միլիոն»:
«Եթե ես տեսնում եմ մի բան ու հավատում եմ դրան, ուրեմն՝ ես դա կարող եմ ձեռք բերել»:
«Միշտ ձգտիր հաջողության, ձգտիր լինել տեսանելի ու լսելի, իսկ երբ հասնես քեզ համար ցանկալի հաջողությանը, չմոռանաս նաեւ օգնել մյուսներին»:
«Որքան շատ գիտելիք ես կուտակում, այնքան ավելի շատ կարող ես հույսդ դնել սեփական բնազդիդ վրա»:
«Երբ ունես լավ զարգացած մարմին, երբ ինքնավստահ ես, նկատում ես, որ մարդիկ ցանկանում են գալ քո ուղղությամբ, լինել քո կողքին, ինչ-որ բաներ անել քեզ համար»: