Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած տղամարդու դատավճռի մեջ Ղուրանից այաթ է մեջբերվել
Ստամբուլի Ուսքյուդարի շրջանում հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած տղամարդուն դատարանը դատապարտեց 1 տարի 4 ամիս ազատազրկման։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, տղամարդը դատապարտվել է 1 տարի 4 ամիս ազատազրկման «կրոնական կառույցները կամ գերեզմանները վնասելու» հոդվածով, սակայն հաշվի առնելով, որ տղամարդը զղջում է իր արարքի համար, որոշվել է ազատ արձակել։
Դատավճռի մեջ աչքի է ընկել Ղուրանի «Էնամ» սուրահի 108–րդ այաթի մեջբերումը։ Տվյալ այաթում նշվում է, որ չի կարելի վիրավորել նրանց, ովքեր ոչ թե Ալլահին, այլ ուրիշներին են հավատում եւ պաշտում, քանի որ նրանք էլ անտեղյակությունից կվիրավորեն Ալլահին։