Վերջին 15 օրում Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում բարելավվում է. ՀՀ Կառավարության նիստ. Հուլիս 30 (Տեսանյութ. Ուղիղ)
Վերջին 15 օրում Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ՀՀ-ում բարելավվում է. Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս թիվ, երեկվա դրությամբ դրական ախտորոշված և չառողջացած դեպքերը 8777 են, հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել, երեկ ունեցել ենք 259 նոր ախտորոշման դեպք, 6 օր անընդմեջ ունենք 400-ից պակաս ամենօրյա դեպքեր,- այսպես սկսեց Կառավարության նիստը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հավելեց, որ սա նշանակում է՝ մենք շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը:
Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ տեսանյութում: