Վարչապետը հույս չի տվել, որ օգոստոսին օդային հաղորդակցությունը կբացվի
Պարետատան հուլիսի 29–ի նիստից հետո կայացած ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև օգոստոսին օդային սահմանների բացմանը։
Վարչապետն ասել է. «Իհարկե, գիտեմ նաեւ, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, ովքեր ակնկալում են, որ օդային տրանսպորտի՝ ավիափոխադրումների արագ վերաբացում կլինի, հատկապես օգոստոս ամսին, տուրիստական սեզոնի,հանգստյան սեզոնի պիկին, ես վախենամ որ... ոչ թե վախենամ կամ գուցե ինչ–որ առումով սա շանս է մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր նմանմտադրություններ ունեն ու ունեն ֆինանսական հնարավորություններ, պլանավորեն արձակուրդն անցկացնել Հայաստանի հանրապետությունում։ Եւ սա շատ լավ առիթ է որպեսզի ներքին տուրիզմը զարգացնենք, եւ համոզված եմ ՝ մեր այդպիսի հայրենակիցներից շատերը Հայաստանի հանրապետության բազմաթիվ տեսարժան վայրերում չեն եղել եւ մեր կոչն է որպեսզի այս ճգնաժամն օգտագործենք որպես հնարավորություն մեր հայրենիքն ավելի լավ ճանաչելու համար»։