Իբրահիմովիչը՝ Ա Սերիայում «Միլանի» եւ «Ինտերի» կազմերում 50-ական գոլ խփած առաջին խաղացող
38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձավ առաջին խաղացողը, որին հաջողվեց Իտալիայի առաջնությունում առնվազն 50 գոլ խփել ե՛ւ «Միլանում», ե՛ւ «Ինտերում»։
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Միլանը» 4։1 հաշվով հաղթեց «Սամպդորիային», Իբրահիմովիչը դարձավ դուբլի հեղինակ։
«Ինտերի» կազմում Իբրահիմովիչը հանդես է եկել 2006-2009-ին եւ Իտալիայի առաջնության խաղերում խփել 57 գոլ։
«Միլանում» նա առաջին անգամ հանդես է եկել 2010-2012-ին։ Այս տարվա հունվարին Իբրահիմովիչը երկրորդ անգամ պայմանագիր կնքեց միլանյան ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ օգոստոսի 31-ը։
Իտալիայի ավարտվող առաջնությունում Իբրահիմովիչը մասնակցել է 17 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։